Բաժին. Ֆինանսական

թուրքիան բարձր է գնահատում երկրի տնտեսությունում կատարված ներդրումները. Դավութօղլու

թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Թուրքիան բարձր է գնահատում երկրի տնտեսությունում կատարված ներդրումները: Նրա խոսքով` Թուրքիայի համար կարևորագույն ձեռքբերումներից է Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարության նախագիծը: Թուրքիայի կառավարությունը նաև մտադիր է երկրի տարածքը դարձնել Հարավային Կովկասը եվրոպական պետություններին միացնող էներգետիկ միջանցք:

Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղային ճանապարհը կառուցվում է վրացական, ադրբեջանական և թուրքական միջպետական համաձայնագրերի հիման վրա: Նախագծի շրջանակում կառուցվում է նոր` 105 կմ երկարությամբ երկաթուղային ցանց: Դրանից բացի` Վրաստանը վերակառուցում է Ախալքալաք-Մարաբդա-Թբիլիս երկաթգծի հատվածը, ինչը կավելացնի երկաթգծի թողունակության աստիճանը` տարեկան մինչև 15 մլն տոննա:

Share