Բաժին. Ֆինանսական

JPMorgan-ը կրկին շահութաբեր է դարձել

ԱՄՆ խոշորագույն բանկը համարվող JPMorgan Chase & Co.-ն ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակում կրկին շահութաբեր է դարձել: Բանկի հրապարակած հաղորդագրությունում ասվում է, որ հուլիս-սեպտեմբեր հատվածում ֆինանսական հսկայի զուտ շահույթը կազմել է 5,6 մլրդ դոլար կամ 1,36 դոլար` մեկ բաժնետոմսի դիմաց: Հատկանշական է, որ մեկ տարի առաջ նույն ժամանակահատվածում նկատվել է 380 մլն դոլարի չափով զուտ վնաս (կամ 0,17 դոլար` մեկ բաժնետոմսի դիմաց):

Նախորդ եռամսյակում JPMorgan-ի եկամուտների ծավալն ավելացել է մինչև 25,2 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա 23,88 միլիարդ ցուցանիշի համեմատ: Bloomberg գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին միջինում 24,43 մլրդ դոլար:

Share