Բաժին. Ֆինանսական

Citigroup-ի եռամսյակային զուտ շահույթը գրանցել է 6,6% աճ

Ընթացիկ ֆինանսական տարվա 3-րդ եռամսյակի արդյունքներով` ամերիկյան խոշորագույն բանկերի եռյակում ընդգրկված Citigroup Inc.-ի եռամսյակային զուտ շահույթը կազմել է 3,44 մլրդ դոլար կամ 1,07 դոլար` 1 բաժնետոմսի դիմաց: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում բանկի զուտ շահույթը եղել է 3,23 մլրդ դոլար կամ նույնն է թե` 1 դոլար` 1 բաժնետոմսի դիմաց:

Այսպիսով, Citigroup-ի զուտ շահույթի ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում աճել է 6,6%-ով, մասնավորապես` վարկավորումներից ստացված եկամուտների ավելացման հաշվին:

Բանկի եկամուտների ծավալը նախորդ եռամսյակում գրանցել է մինչև 10% աճ` կազմելով 19,98 մլրդ դոլար: Հաճախորդների սպասարկման ոլորտում Citigroup-ի եկամուտներն աճել են 4%-ով, իսկ իրավաբանական անձանց հատվածում` 14%-ով: Միևնույն ժամանակ, կորպորատիվ հաճախորդների հետ իրականացրած գործառնություններից ստացված եկամուտների ծավալը հուլիս-սեպտեմբեր հատվածում նվազել է 81%-ով: Ֆիքսված եկամուտով ակտիվների շուկայում կատարած գործառնություններից բանկի եկամուտներն ավելացել են 5%-ով և կազմել 2,98 մլրդ դոլար:

Հաշվետու շրջանում սպառողական վարկավորումների ծավալն ավելացել է 2%-ով, իսկ ընկերություններին տրամադրած վարկերի ծավալը` 3%-ով:

Share