Բաժին. Ֆինանսական

Christie’s աճուրդում վաճառքի կհանվի 1941թ. «Օսկարի» արձանիկ

Այս տարվա դեկտեմբեր ամսին Christie’s աճուրդում վաճառքի կհանվի «Օսկարի» այն արձանիկը, որը Ամերիկյան կինոակադեմիան 1941-ին շնորհել է Ջոան Ֆոնթեյնին` Ալֆրեդ Հիչքոքի «Կասկած» ֆիլմում գլխավոր դերակատարման համար: Նախատեսվում է, որ արձանիկը կվաճառվի 200-300 հազար դոլարի սահմանում:  

Դերասանուհին վախճանվել է անցյալ տարի` 96 տարեկան հասակում: Այս տարվա նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին նրա կարողությունը վաճառքի կհանվի մի քանի աճուրդներում: Ֆոնթեյնի իրերի թվում են նաև ռուս հայտնի գեղանկարիչ Մարկ Շագալի կտավները:

Նկատենք, որ «Օսկարի» արձանիկները բաց աճուրդում հազվադեպ են վաճառքի հանվում:

Share