Բաժին. Ֆինանսական

ՊԵԿ. «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով դասընթաց

«ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը 2014թ-ի հոկտեմբերի 28-ից 30-ը կազմակերպում է «Հարկային օրենսդրության դրույթներ ԱԱՀ վճարող հարկ վճարողների համար» թեմայով 3-օրյա դասընթաց: Դասընթացները տեղի կունենան ք. Երևան, Ահարոնյան 12/3 հասցեում:

Դասընթացին մասնակցելու համար անհրաժեշտ է մասնակցության վճարումը կատարել (Արդշինինվեստբանկ ՓԲԸ  Հ/Հ  2470102790880000) մինչև 2014-ի հոկտեմբերի 27-ը ներառյալ և մասնակցության հայտ (կազմակերպության անվանում, ՀՎՀՀ, իրավաբանական  հասցե, բանկային վավերապայմաններ և մասնակցի անուն, ազգանուն, հեռախոսահամար) ուղարկել «ՀՀ ֆինանսների նախարարության ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ի էլ. հասցեին՝ trainingcenter@taxservice.am: Դասընթացի արժեքը 24.000 ՀՀ դրամ է (ներառյալ ԱԱՀ): Լրացուցիչ տեղեկատվության համար զանգահարել 060 544 986, 060 544 692:

Դասընթացի 1-ին օր, հոկտեմբերի 28-ին

18:30-19:50 – Թեմա 1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Հ. Յանիկյան, Գ. Կիլինյան:

19:50-20:00 – Ընդմիջում (Սրճադադար):

20:00-21:20 – Թեմա 1. «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ (ռեզիդենտի և ոչ ռեզիդենտի շահութահարկի առանձնահատկությունները), քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Հ. Յանիկյան, Գ. Կիլինյան:

Դասընթացի 2-րդ օր, հոկտեմբերի 29-ին

18:30-20:00 – Թեմա 2. «Եկամտային հարկի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Սեմերջյան, Ն. Հայրյան:

20:00-20:15 – Ընդմիջում (Սրճադադար):

20:15-21:20 – Թեմա 3. «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» ՀՀ օրենքի հիմնական դրույթներ: Թեմա 4. «Հարկերի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Մաթևոսյան:

Դասընթացի 3-րդ օր, հոկտեմբերի 30-ին

18:30-20:00    Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան:

20:00-20:15    Ընդմիջում (Սրճադադար):

20:15-21:00    Թեմա 5. «ԱԱՀ-ի մասին» ՀՀ օրենքի դրույթներ, քննարկում, հարց ու պատասխան: Դասախոս՝ Ա. Ալոյան:

Share