Բաժին. Ֆինանսական

Goldman Sachs-ի ֆինանսական ցուցանիշներն էապես գերազանցել են կանխատեսումները

Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` ամերիկյան Goldman Sachs-ի զուտ շահույթը ավելացել է մինչև 2,24 մլրդ դոլար` մեկ տարի առաջվա 1,52 մլրդ դոլարի համեմատ: Անցնող երեք ամիսներին բանկի եկամուտների ծավալը 6,72 մլրդ դոլարից աճել է մինչև 8,39 մլրդ դոլար: Ի դեպ, FactSet գործակալության կողմից հարցված վերլուծաբանները կանխատեսում էին մինչև 7,82 մլրդ դոլարի եկամուտ:

Ֆիքսված եկամուտով ակտիվների շուկայում կատարած գործառնություններից ստացված եկամուտներն ավելացել են 74%-ով (2,17 մլրդ դոլար): Ներդրումային բաժինը հաշվետու եռամսյակում եկամուտների ծավալն ավելացրել է 26%-ով` հասցնելով մինչև 1,46 մլրդ դոլար:

Բանկի օպերացիոն ծախսերը հուլիս-սեպտեմբեր հատվածում արձանագրել են 12% աճ (5,08 մլրդ դոլար): Նկատենք, որ Goldman Sachs-ը, տարեսկզբից առայսօր տեղաբաշխված բաժնետոմսերի ծավալով` միջազգային ներդրումային բանկերի թվում, նախկինի պես, զբաղեցնում է պատվավոր հորիզոնականը:

Share