Բաժին. Ֆինանսական

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿ. հայտնի են Cashback մրցույթի հաղթողները

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԸ հայտարարեց CASHBACK QUEST մրցույթի հաղթողների անունները: Այս  աննախադեպ մրցույթը մեկնարկել էր ս.թ. սեպտեմբերի 28-ին և նվիրված էր American Express համակարգի նոր քարտատեսակի` American Express® Cashback Քարտի թողարկմանը: Մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր գրանցվել մրցույթի համար ստեղծված հատուկ կայքում և ունենալ American Express® Cashback Քարտը, որը մրցույթի բոլոր մասնակիցներին տրամադրվեց առանց առաջին տարվա սպասարկման միջնորդավճարի:

CASHBACK QUEST մրցույթի շրջանակներում մասնակիցները պետք է ակտիվորեն մասնակցեին Բանկի կողմից կազմակերպված տարատեսակ միջոցառումների, ինչպիսիք էին Երևանի Շարլ Ազնավուրի հրապարակում անցկացվող պարային մրցույթը կամ թանգարանային այցելությունների շարքը, ինչպես նաև պատասխանեին մշակութային, ֆինանսական և այլ ոլորտների առնչվող տարատեսակ հարցերի: Յուրաքանչյուր առաջադրանքի իրականացման համար մասնակիցը ստանում էր համապատասխան միավորներ:

Գլխավոր մրցանակի` 1.5 միլիոն ՀՀ դրամի հաղթող դարձավ Քարտատերը Անժելա Սետփանյանը, ով մրցույթի շրջանակներում կուտակել էր առավելագույն թվով միավորներ: Առավելագույն միավորներ կուտակած հաջորդ 10 մասնակիցները ստացան 150.000-ական ՀՀ դրամ մրցանակ: Գումարային մրցանակները մուտքագրվել են հաղթող Քարտատերերի American Express® Cashback Քարտերին:

ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ գլխավոր գործադիր տնօրեն` Հակոբ Անդրեասյանը իր խոսքում նշեց. «American Express Cashback Քարտը American Express համակարգի մեր երրորդ պրոդուկտն է, որը թույլ է տալիս Քարտատերերին կառավարել իրենց միջոցները միաժամանակ վաստակելով պարգևատրում  CASHBACK-ի՝ գումարի վերադարձի տեսքով: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել CASHBACK QUEST մրցույթի բոլոր մասնակիցներին իրենց ակտիվ, եռանդուն և ստեղծագործ  լինելու համար: Մենք հպարտ ենք ունենալ նման հաճախորդներ և կշարունակենք հանդես գալ նոր նախաձեռնություններով, որոնք կխրախուսեն և կոգևորեն մեր հաճախորդներին»:

ACBA-CREDIT AGRICOLE BANK American Express Cashback Քարտ ստանալու համար կարող եք դիմել ԱԿԲԱ-ԿՐԵԴԻՏ ԱԳՐԻԿՈԼ ԲԱՆԿԻ ցանկացած մասնաճյուղ կամ լրացնել օնլայն դիմում www.americanexpress.am/cashbackcard կայում:

Share