Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. գրացնվել է Արարատբանկի Նոր-Նորք 1 մասնաճյուղը

Կենտրոնական բանկի նախագահի հոկտեմբերի 15-ի որոշումներով գրանցվել են «ԻՆԳՈ ԱՐՄԵՆԻԱ» ԱՓԲԸ-ի «ԱՐՏԱՇԱՏ», «ԳԱՎԱՌ», «ՀՐԱԶԴԱՆ», «ԵՂԵԳՆԱՁՈՐ» ներկայացուցչություները և ԱՐԱՐԱՏԲԱՆԿ ԲԲԸ Նոր-Նորք 1  մասնաճյուղը:

Միևնույն ժամանակ բանկի նախագահի տեղակալի հոկտեմբերի 13-ի որոշմամբ կասեցվել է «ՆՈՐ ՍԱԶ» ՍՊԸ գրավատնային գործունեության իրականացման թիվ ԳԳ-Ե 099 լիցենզիայի գործողությունը՝ 6 ամիս ժամկետով: Կասեցված ժամանակահատվածում գրավատանը թույլատրվել է կատարել միայն այնպիսի գործողություններ, որոնք կապված են գրավատան՝ մինչև կասեցումը ծագած պարտավորությունների հետ:

Բանկի նախագահի տեղակալի մեկ այլ որոշումով գրանցվել է «ՊրոԿրեդիտ Բանկ» ՓԲԸ «Մաշտոց» մասնաճյուղի գործունեության դադարեցումը:

Share