Բաժին. Ֆինանսական

ՉԺՀ-ը բանկային համակարգ կուղղորդի ևս 32,6 մլրդ դոլար

Չինաստանի կենտրոնական բանկը մտադիր է բանկային համակարգ ուղղորդել լրացուցիչ 200 մլրդ յուան կամ 32,6 մլրդ դոլար` վարկավորման հասանելիությունը մեծացնելու և տնտեսական աճի տեմպերն ապահովելու նպատակադրումով: Այս մասին հայտնում է The Wall Street Journal-ը:

Միջոցները կտրամադրվեն երկրի 20 խոշորագույն բանկերին, այդ թվում նաև` շրջանային: Հիշեցնենք, որ մի քանի շաբաթ առաջ 5 խոշոր բանկեր նույն նպատակի համար արդեն ստացել են կես տրիլիոն յուան:

Պեկինի այս որոշմամբ` չինական իշխանությունները ձգտում են խթանել տնտեսական աճի տեմպերը, որոնք վերջին ժամանակներում ցուցադրում են դանդաղման ակնհայտ նշաններ:

Share