Բաժին. Ֆինանսական

Moody's-ը նվազեցրել է ռուսական խոշորագույն բանկերի վարկանիշը

Moody’s միջազգային վարկանիշային գործակալությունը նվազեցրել է ռուսական 7 խոշորագույն ֆինանսական ինստիտուտների վարկանիշները: Ցուցակում հայտնվել են «Սբերբանկը», «ՎՏԲ Բանկը», «Գազպրոմբանկը», «Ռոսսելխոզբանկը», «Վնեշէկոնոմբանկը», «Ալֆա-Բանկը», ինչպես նաև Հիփոթեքային վարկավորման գործակալությունը:

Նշված հաստատությունների երկարաժամկետ վարկանիշների կանխատեսումը համարվել է բացասական: Ավելի վաղ, գործակալությունը Ռուսաստանի վարկանիշը Baa1-ից իջեցրել էր Baa2 մակարդակ:

Moody’s-ի փորձագետների կանխատեսումներով` «աստիճանաբար, սակայն անընդհատ» կնվազի երկրի արտարժույթային պահուստների ծավալը, ինչը մեծապես պայմանավորված կլինի ռուս-ուկրաինական հակամարտության ֆոնին ՌԴ-ից կապիտալի արտահոսքով, ինչպես նաև նավթամթերքի համաշխարհային գների էական նվազմամբ:

Share