Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 22/10/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 22-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.26 դրամով և կազմել 409.40 դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 3.32 դրամով և կազմել 519.45 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 9.99 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 4.64 դրամով և կազմել 656.76 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 65.28 դրամով և կազմել 16456.43 դրամ: Արծաթի գինը նվազել է 0.41 դրամով և կազմել 228.5 դրամ: Պլատինի գինն աճել է 160.51 դրամով և կազմել 16861.18 դրամ:

Share