Բաժին. Ֆինանսական

Հայաստանում դոլարի ամենաբարձր փոխարժեքը գրանցվել է 2003թ.-ին՝ 578.77

Վերջին 20 տարվա կտրվածքով մեր երկրում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի առավել բարձր ցուցանիշ գրանցվել է 2003 թվականին՝ 578.77, իսկ առավել ցածր ցուցանիշ՝ 1994 թվականին ( 297.74):

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 1994-2003 թվականներն ընկած ժամանակահատվածում  դրամ/դոլար հրաբերակցությունը գրանցել է հետևյալ միտումները. 1994 թվականից 2003 թվականն ընկած տարիներին ՀՀ դրամի նկատմամբ ԱՄՆ դոլարի միջին տարեկան փոխարժեքն աընդմեջ աճել է, 2004-2008 թվականներին գրանցվել է դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքի անկում: 2008 թվականին այն կազմել է 305.97: Հետագա տարիներին, 2008-2013 թվականների ընթացքում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքը գրանցել է աճի միտում: 2013 թվականին ՀՀ դրամի նկատմամբ դոլարի միջին տարեկան փոխարժեքը կազմել է  409.63:

Արդյունքում, 1994-2013 թվականների ընթացքում Հայաստանում դրամ/դոլար միջին տարեկան փոխարժեքն աճել է 1,46 անգամ:

Share