Բաժին. Ֆինանսական

Եվրոպական 11 բանկ հնարավոր է չանցնի ԵԿԲ սթրես-թեստավորումը

Նախնական տվյալներով` եվրոգոտու անդամ 6 երկրներից 11 բանկ չի անցնի Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) սթրես- թեստավորումը : Նշված բանկերից 3-ը գտնվում է Հունաստանում, 3-ը` Իտալիայում, 2-ը` Ավստրիայում և մեկական բանկ էլ Բելգիայում, Պորտուգալիայում և Կիպրոսում: Այս մասին հայտնել է EFE իսպանական լրատվական գործակալությունը:

Ընդհանուր առմամբ` ԵԿԲ ստուգումները կանցկացվեն 130 բանկերում: Դրանցից խոշորագույններում ստուգումները կիրականացվեն արդեն նոյեմբերի 4-ից:

Այն ֆինանսական կազմակերպությունները, որոնց արդյունքները կճանաչվեն անբավարար, պարտավոր են երկու շաբաթվա ընթացքում ԵԿԲ-ին ներկայացնել կապիտալի ավելացման սեփական նախագիծ, որի իրականացման համար նրանց կտրամադրվի 6-9 ամիս:

Սթրես- թեստավորման արդյունքների և ակտիվների որակի (asset-quality review) մասին բանկերին կտեղեկացվի դրանց հրապարակումից 48 ժամ առաջ:

Share