Բաժին. Ֆինանսական

Բրիտանիային պարտադրել են ԵՄ բյուջե վճարել լրացուցիչ 2,1 մլրդ եվրո

Եվրահանձնաժողովը Բրիտանիայից պահանջել է մինչև դեկտեմբերի 1-ը Եվրամիության բյուջե վճարել լրացուցիչ 2,1 մլրդ եվրո: Պահանջը հիմնավորվում է նրանով, որ 1995-ից առայսօր Մեծ Բրիտանիայի տնտեսությունն աճել է ավելի արագ տեմպերով, քան ԵՄ մյուս երկրներինը:

ԵՄ բյուջե լրացուցիչ վճարում պիտի անեն նաև Ֆրանսիան (1 մլրդ եվրո), Գերմանիան (779 մլն եվրո), Հոլանդիան (642 մլն եվրո) և Լեհաստանը (316 մլն եվրո):

Լրացուցիչ մուծումը կրում է մեկանգամյա բնույթ և չի անդրադառնա հետագա տարիների վճարումների վրա:

Փորձագետների դիտարկմամբ` ԵՄ բյուջե լրացուցիչ գումար մուտք անելու հանգամանքը հնարավոր է` ներքաղաքական խնդիրներ առաջացնի Բրիտանիայի վարչապետ Դեվիդ Քեմերոնի համար: Նկատենք, որ երկրում վերջին ժամանակներում աճում են ԵՄ կազմից դուրս գալու տրամադրությունները:

Share