Բաժին. Ֆինանսական

Եվրոգոտու բանկային համակարգը 3 ճգնաժամային տարուց ավելի չի դիմանա.ԵԿԲ

Եվրոգոտու և Եվրամիության բանկային համակարգը համաշխարհային նոր ճգնաժամին կկարողանա դիմակայել ոչ ավելի քան 3 տարի: Այս եզրակացությանն է եկել Եվրոպական կենտրոնական բանկը` ԵՄ բանկերի ֆինանսական կայունության սթրես-փորձարկումների արդյունքում, որին մասնակցել են տարածաշրջանի 123 խոշոր բանկեր:

Դրանցից 25-ը չեն անցել փորձարկումը, իսկ 13-ին անհապաղ անրաժեշտ է ակտիվների ծավալն ավելացնել մինչև 10 մլրդ եվրո: ԵԿԲ գնահատականով` առավել ծայրահեղ վիճակում է գտնվում իտալական Monte dei Paschi բանկը, որի հիմնական կապիտալից պակասում է 2,1 մլրդ եվրո: Փորձարկումը չանցած 25 բանկերի սեփական կապիտալի պակասուրդը կազմում է 25 մլրդ եվրո:

 Նկատենք, որ սթրես-փորձարկումը թվով երրորդն է` 2008թ. համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամից ի վեր: Այն կոչված է ստուգել բանկերի ֆինանսական կայունության աստիճանը և միջոցներ ձեռնարկել ԵՄ բանկային համակարգի խնդրահարույց ակտիվներից ձերբազատվելու ուղղությամբ:

Share