Բաժին. Ֆինանսական

Հոկտեմբեր ամսին զարգացող շուկաներում նկատվում է բաժնետոմսերի զգալի արտահոսք

Հոկտեմբեր ամսին համաշխարհային շուկաների անկայունությունը հանգեցրել է զարգացող երկրներից բաժնետոմսերի զգալի արտահոսքի:

Միջազգային ֆինանսների ինստիտուտի (IIF) տվյալներով` ամսվա սկզբից առայսօր ներդրողները 9 մլրդ դոլարի ակտիվներ են դուրս բերել Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի, Ասիայի և Արևելյան Եվրոպայի երկրներից:

Emerging markets-ի նկատմամբ վստահության նվազումը, փորձագետների կարծիքով, բացատրվում է Չինաստանի տնտեսական աճի դանդաղմամբ և ԱՄՆ Ֆեդռեզերվի կողմից դրամավարկային խթանիչների կրճատմամբ: Բացի այդ, ներդրողներին անհանգստացնում է համաշխարհային տնտեսության վատթարացող և անհավասարաչափ աճը:

Հոկտեմբեր ամսին ֆոնդային շուկաներից միջոցների արտահոսքն առավել ցայտուն է դրսևորվել Եվրոպայի զարգացող երկրներում` ռուս-ուկրաինական հարաբերությունների աճող լարվածության ֆոնին:

Share