Բաժին. Ֆինանսական

IBM-ը ետ է գնում սեփական բաժնետոմսերը

Ամերիկյան IBM կորպորացիայի տնօրենների խորհուրդը հայտարարել է 5 մլրդ դոլար ընդհանուր արժողությամբ սեփական բաժնետոմսերի ետգնման մասին, ինչից հետո IBM բաժնետոմսերի գինը շուկայում աճել է 1,1%-ով:

Ընկերությունը մտադիր է ընդլայնել ընթացիկ ծրագիրը, որի շրջանակներում մինչև սեպտեմբերի վերջ «ազատ» մնացած բաժնետոմսերի ծավալը կազմել է մոտ 1,4 մլրդ դոլար: IBM-ի կապիտալավորման ծավալը տարեսկզբից անկում է ապրել 13,5%-ով:

1911թ. հիմնադրված International Business Machines կորպորացիան ոչ միայն սարքավորումների ու համակարգչային ծրագրերի, այլև ՏՏ ծառայությունների խոշորագույն արտադրողներից է: ԱՄՆ-ի ամենաթանկ ապրանքանիշների` Billion Dollar Brands ցուցակում այն զբաղեցնում է իններորդ տեղը:

Share