Բաժին. Ֆինանսական

Statoil-ի եռամսյակային ցուցանիշները չեն գոհացնում

Նորվեգական Statoil նավթային ընկերության զուտ շահույթը ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում ավելացել է 26%-ով և կազմել 4,69 մլրդ դոլար: Ընդ որում` ֆինանսական 3-րդ եռամսյակում ընկերության եկամուտների ծավալը մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածում արձանագրված 71,29 մլրդ դոլարի նկատմամբ նվազել է մինչև 69,73 մլրդ դոլար: Առանց պահումների շահույթը 14,95 մլրդ դոլարից աճել է մինչև 15,38:

Հուլիս-սեպտեմբեր հատվածի արդյունքներով` նավթային հսկան ունեցել է 730 մլն դոլարի կորուստ` նախորդ տարվա նույն ժամանակաշրջանում նկատված 2,08 մլրդ դոլար շահույթի պարագայում:

Statoil-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ եռամսյակային ֆինանսական ցուցանիշների վրա բացասական ազդեցություն է թողել նավթի և գազի համաշխարհային գների կտրուկ նվազումը:

Share