Բաժին. Ֆինանսական

Կոնվերս Բանկը մարզերում ներկայացրեց իր ծառայությունները

Կոնվերս Բանկն Էջմիածնում և Արտաշատում ներկայացրեց իր ծառայությունները՝ «Իմ ֆինանսների շրջագայություն 2014» բացօթյա ցուցահանդեսին մասնակցելով: Այսպիսի էքսպոներ անց են կացվում հանրապետության բոլոր մարզկենտրոններում՝ հանրության ֆինանսական տեղեկացվածությունը եւ գրագիտությունը բարելավելու նպատակով: «Իմ ֆինանսների միայմսյակ» ծրագիրը անց է կացվում յուրաքանչյուր տարի, իսկ նախաձեռնությունների մասնակիցներն են ֆինանսական հատվածի կառույցները: 

Հոկտեմբերի 22-ին Կոնվերս Բանկն Էջմիածին քաղաքում, իսկ հոկտեմբերի 29-ին՝ Արտաշատում մասնակցել է հերթական էքսպոյին՝ բոլոր ցանկացողներին ներկայացնելով Բանկի ավանդնենրն ու վարկատեսակները, ինչպես նաև բոլոր այն ծառայությունները, որոնցից հնարավոր է օգտվել Կոնվերս Բանկի մասնաճյուղերում: 

Հիշեցնենք, որ Կոնվերս Բանկն ունի թվով 34 մասնաճյուղ Հայաստանում և Արցախում:

«Իմ ֆինանսների շրջագայություն 2014»-ը տեղի է ունենում KfW-ի և Միջազգային համագործակցության գերմանական խնայբանկերի հիմնադրամի նախաձեռնությամբ:

Share