Բաժին. Ֆինանսական

Նավթի գները շուտով կբարձրանան. Bloomberg

Bloomberg գործակալությունը հրապարակել է մի հոդված, ըստ որի` նավթի գները երկար ժամանակ չեն կարող պահպանվել 100 դոլարից ցածր մակարդակում, քանի որ «սև ոսկու» նկատմամբ պահանջարկն աշխարհում անխուսափելիորեն աճում է:

Bloomberg-ի վերլուծաբանների գնահատականով` բորսաների մասնակիցները նույնպես համոզված են, որ նավթի գները կրկին կբարձրանան մինչև 100 դոլար մեկ բարելի դիմաց: Մասնավորապես` Standard Chartered ընկերության ղեկավար Փոլ Հորսնելը նշել է, որ նավթի` ներկայի ցածր գները պետք չէ դիտարկել որպես «նոր օրինաչափություն»:

Barclay’s բանկի, ինչպես նաև Sanford C. Bernstein & Co. ներդրումային ընկերության փորձագետները ևս այն կարծիքին են, որ մինչև 2020թ. ածխաջրածնի համաշխարհային գները կբարձրանան մինչև 100 դոլար:

Գործակալությունը բերում է նաև Միջազգային էներգետիկ գործակալության մասնագետների կանխատեսումները, որոնց համաձայն` նավթի սպառման ծավալները առաջիկա 5 տարում կաճեն օրական մինչև 99 մլն բարել: Նկատենք, որ ընթացիկ տարում այս ցուցանիշը գտնվում է դեռևս 92,8 մլն բարել մակարդակում:

Share