Բաժին. Ֆինանսական

Visa-ի շահույթը նվազում է պատժամիջոցների ֆոնին

Ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով` վճարային համակարգի խոշորագույն օպերատորը համարվող Visa Inc.-ի զուտ շահույթի ծավալը նվազել է 10%-ով: Հուլիս-սեպտեմբերին ընկերության զուտ շահույթը կազմել է 1,073 մլրդ դոլար` 2013-ի նույն ժամանակահատվածում նկատված 1,192 մլրդ դոլարի համեմատ: Հաշվետու շրջանում եկամուտների ծավալը 2,973 մլրդ դոլարից աճել է մինչև 3,229 մլրդ դոլար (+9%):

Ֆինանսական 3-րդ եռամսյակում ընկերության օպերացիոն ծախսերն ավելացել են ավելի քան մեկ երրորդով` 1,222 մլրդ դոլարից հասնելով 1,677 միլիարդի:

2014թ. հաշվետու տարվա արդյունքներով` Visa-ի զուտ շահույթն ավելացել է 9%-ով և կազմել 5,438 մլրդ դոլար, իսկ եկամուտները` 8%-ով և կազմել 12,702 մլրդ դոլար:

Ընկերության ղեկավար Չարլզ Շարֆի գնահատականով` Ռուսաստանի նկատմամբ կիրառվող պատժամիջոցների արդյունքում` միջազգային վճարային համակարգի կորուստները կազմել են 70 մլն դոլար:

Share