Բաժին. Ֆինանսական

Խոշորագույն սուվերեն հիմնադրամի եկամուտները նվազել են

Նորվեգիայի սուվերեն հիմնադրամը, որը խոշորագույնն է աշխարհում, ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով ցուցադրել է մեկ տարվա մեջ եկամտաբերության նվազագույն ցուցանիշը` աճելով ընդամենը 0,1%-ով:

Կենտրոնական բանկի ենթաբաժինը հանդիսացող Norges Bank Investment Management (NBIM) հիմնադրամը, ընդհանուր առմամբ, նախորդ եռամսյակում ներդրումներից վաստակել է 15 մլրդ կրոն (2,3 մլրդ դոլար): Հիմնադրամի ակտիվների համախառն արժեքը գնահատվում է 860 մլրդ դոլար: 

Բաժնետոմսերում արված ներդրումներից կրած վնասի չափը 3-րդ եռամսյակում կազմել է 0,4%, իսկ ֆիքսված եկամտաբերությամբ ակտիվներում կատարված ներդրումները հիմնադրամին բերել են 0,9%-ի շահույթ: Անշարժ գույքի շուկայում գործառնություններից NBIM-ը ունեցել 1,5% եկամուտ:

Նորվեգիայի սուվերեն հիմնադրամի բաժնետոմսերի առյուծի բաժինը կազմում են Nestle SA և Royal Dutch Shell-ի արժեթղթերը: Պարտատոմսերի պահուստների գերակշիռ մասը բաժին է ընկնում ամերիկյան, ճապոնական և գերմանական պարտատոմսերին:

Share