General Electric-ը (GE) մտադիր է վաճառել հարավկորեական իր ակտիվները: Ինչպես տեղեկացնում է The Wall Street Journal-ը, ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում է 1 մլրդ դոլարը: Իր գործընկերոջ` Hyundai Motor-ի հետ ակտիվների վաճառքի վերաբերյալ բանակցությունները գտնվում են նախնական փուլում:
GE-ի և Hyundai-ի փոխգործակցությունը շարունակվում է արդեն տասը տարի, և հարավկորեական արտադրողն ունի ակտիվները գնելու բոլոր իրավունքները: Երկու ընկերությունների համատեղ ծրագրերն առնչվել են ավտովարկավորումներին ու վարկային քարտերին:
Hyundai-ի ֆինանսական տնօրեն Լի Վոն Հիի խոսքով` ընկերությունն առայժմ չի պատրաստվում գնել GE-ի բաժնետոմսերը, սակայն մինչև տարեվերջ կքննարկվի այդ հնարավորությունը: General Electric-ում հրաժարվել են մեկնաբանություններից: