Բաժին. Ֆինանսական

Shell-ի և Eni-ի ֆինանսական արդյունքները հիասթափեցրել են շուկաներին

Բրիտանա-նիդերլանդական Royal Dutch Shell նավթային ընկերության մաքուր շահույթը 3-րդ եռամսյակի արդյունքներով նվազել է 5%-ով և կազմել 4,463 մլրդ դոլար: Եկամուտների ծավալը կրճատվել է մինչև 109,825 մլրդ դոլար (-7%):

Արդյունահանման ծավալը անցած եռամսյակում կազմել է օրական 2,79 մլն բարել` մեկ տարի առաջվա նույն ժամանակահատվածի ցուցանիշի նկատմամբ ցուցադրելով 5% անկում:

Մեկ այլ նավթային խոշոր ընկերության` իտալական Eni SpA-ի զուտ շահույթը ֆինանսական 3-րդ եռամսյակում նվազել է 57%-ով և կազմել 1,71 մլրդ եվրո` մեկ տարի առաջ արձանագրված 3,99 մլրդ եվրոյի համեմատ:

Անցած եռամսյակում Eni-ի եկամուտները նվազել են 11%-ով` մինչև 26,6 մլրդ եվրո, իսկ նավթի ու գազի արդյունահանման ծավալները կրճատվել 4,7%-ով:

Share