Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 30/10/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` հոկտեմբերի 30-ին, բորսայում կայացել է 4300000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 411.50 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 411.50 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 18 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 43750000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.55%, փակմանը` 6.55%, առավելագույնը` 6.55%, նվազագույնը` 6.55%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.5500%:

Share