Բաժին. Ֆինանսական

BNP Paribas-ի զուտ շահույթն աճել է 10,6%-ով

Ֆրանսիական BNP Paribas SA բանկի զուտ շահույթը ընթացիկ տարվա 3-րդ եռամսյակի տվյալներով` ավելացել է 10,6%-ով` 1,358 մլրդ եվրոյից հասնելով մինչև 1,502 մլրդ եվրո:

Արժեթղթերի շուկայում գործառնություններից ստացված եկամուտների ծավալը աճել է 14%-ով` մինչև 911 մլն եվրո: Հաշվետու շրջանում բանկի համախառն եկամուտների ծավալը արձանագրել է 4% աճ` 9,18 մլրդ եվրոյից հասնելով մինչև 9,54 մլրդ եվրո:

Իտալիայում, որտեղ BNP Paribas-ին պատկանում է տեղական BNL բանկը, շահույթի ծավալը 3-րդ եռամսյակում անկում է ապրել միանգամից 96%-ով (մինչև 3 մլն եվրո)` երկրում սկիզբ առած երկարատև ետընթացի և դեֆլյացիոն ռիսկի արդյունքում:

Հիշեցնենք, որ ֆինանսական 2-րդ եռամսյակում ֆրանսիական բանկն ունեցել է ռեկորդային ծավալի կորուստ` դատական գործերի համար ծախսված 5,75 մլրդ եվրոյի հաշվին:

Share