Բաժին. Ֆինանսական

GoPro-ի եկամուտների ծավալն ավելացել է 46%-ով

Բարձրորակ տեսախցիկներ արտադրող ամերիկյան GoPro ընկերությունը ներկայացրել է ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքները, որոնք գերազանցել են վերլուծաբանների բոլոր կանխատեսումները:

2014թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին GoPro-ի զուտ շահույթը կազմել է 14,6 մլն դոլար` նախորդ տարվա նույն հատվածում արձանագրված 1,1 մլն դոլար վնասի դիմաց: GoPro-ի եկամուտների ծավալն ավելացել է 46%-ով և կազմել 280 մլն դոլար, այն դեպքում, երբ շուկան ակնկալում էր միայն 266 մլն դոլար:

Ընկերության հաշվետվությունում նաև ասվում է, որ սեպտեմբերի 30-ի դրությամբ` կանխիկ միջոցների պահուստները նախորդ տարվա 190,1 մլն դոլարի համեմատ աճել են մինչև 237,7 մլն դոլար:

2014-ի 4-րդ եռամսյակում ամերիկյան ընկերությունն ակնակալում է եկամուտների մինչև 550-580 մլն դոլարի ծավալ, իսկ Ուոլ Սթրիթի վերլուծաբանները` փոքր-ինչ պակաս (505,5 մլն դոլար):

Share