Բաժին. Ֆինանսական

HSBC-ի եռամսյակային շահույթն ավելացել է 1,7%-ով

Եվրոպայի խոշորագույն բանկը համարվող HSBC Holdings-ի շահույթը` նախքան տոկոսավճարներն ու հարկերը ընթացիկ տարվա առաջին 9 ամիսներին կրճատվել է 9%-ով:

Հունվար-սեպտեմբեր հատվածում բանկի շահույթը կազմել է 16,949 մլրդ դոլար` 2013-ին նկատված 18,601մլրդ դոլարի համեմատ: Եկամուտների ծավալը նվազել է ավելի քան 5%-ով և կազմել 46,942 մլրդ դոլար (2013-ին այս ցուցանիշը կազմում էր 49,45 մլրդ դոլար):  

2014թ. 3-րդ եռամսյակի արդյունքներով` HSBC բանկի շահույթը` նախքան տոկոսավճարներն ու հարկերն ավելացել է 1,7%-ով և կազմել 4,609 մլրդ դոլար: Կապիտալի բավարարության մակարդակը սեպտեմբերի 30-ի դրությամբ կազմել է 11,4%` ընթացիկ տարվա հունիսի 30-ին արձանագրված 11,3%-ի համեմատ:

Share