Բաժին. Ֆինանսական

Toyota-ի օպերացիոն շահույթն ավելացել է 7,7%-ով

Ճապոնական խոշորագույն ավտոարտադրող Toyota Motor-ի օպերացիոն շահույթը 2014-2015 ֆինանսական տարվա (2014թ. ապրիլի 1-ից 2015թ. մարտի 31) առաջին կիսամյակում ավելացել է 7,7%-ով` կազմելով 1,35 տրլն իեն (մոտ 11,8 մլրդ դոլար):

Ընկերության ներկայացուցիչների մեկնաբանությամբ` աճը մեծապես պայմանավորված է եղել դոլարի նկատմամբ ճապոնական արժույթի փոխարժեքի նվազմամբ` Ճապոնիայի կենտրոնական բանկի կողմից իրականացվող դրամավարկային մեղմ քաղաքականության ֆոնին:

Ի դեպ, վերջին ժամանակներում Toyota-ն միակն է ճապոնական ավտոարտադրողների եռյակում (Honda Motor Corporation, Nissan Motor Corporation և Toyota Motor Corporation), որը բարելավում է զուտ շահույթի սեփական կանխատեսումները տարեկան արտահայտությամբ` 15,5 մլրդ դոլարից հասցնելով 17,5 մլրդ դոլար: Honda-ն նախորդ շաբաթ իր կանխատեսումը նվազեցրել է 4,3%-ով, իսկ Nissan-ը` թողել անփոփոխ:

Share