Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 05/11/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 5-ին, բորսայում կայացել է 5600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 415.00 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 51500000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.75%, փակմանը` 6.50%, առավելագույնը` 6.75%, նվազագույնը` 6.50%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.5142%:

Share