Բաժին. Ֆինանսական

Մինչև 2018թ. ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող ներդրումների ծավալը կկազմի 8 մլրդ դոլար

Ֆինանսական տեխնոլոգիաների գլոբալ ոլորտում կատարվող ներդրումների ծավալն առաջիկա 3 տարում կավելանա մինչև 8 մլրդ դոլար` 2013թ. 2,2 մլրդ դոլար ցուցանիշի համեմատ, կանխատեսում են Life.SREDA վենչուրային հիմնադրամի վերլուծաբանները: Տարբեր գնահատականներով` ընթացիկ տարվա արդյունքներով ֆինտեխնոլոգիաներում կատարվող ներդրումների ծավալը կաճի մինչև 5 մլրդ դոլար: Այս տարվա առաջին 9 ամիսներին շուկայում կատարվել է, ընդհանուր առմամբ, 4,2 մլրդ դոլարի ներդրում:

Ըստ հետազոտողների` ֆինանսական տեխնոլոգիաների շուկայի առավել խոշոր հատվածներ են ճանաչվել առցանց վարկավորումը (ընթացիկ տարվա 9 ամիսներին կատարվել է 1,65 մլրդ դոլարի ներդրում), վճարային լուծումները (969 մլն դոլար) և փոքր ու միջին բիզնեսին տրամադրվող ֆինանսական ծառայությունները (922 մլն դոլար):

Ֆինանսական տեխնոլոգիաների ոլորտում կատարվող ներդրումների ծավալով թոփ հնգյակում են հայտնվել ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, սկանդինավյան պետությունները, Գերմանիան և Ռուսաստանը:

Share