Բաժին. Ֆինանսական

Credit Agricole-ի եռամսյակային շահույթի ծավալը գերազանցել է շուկայի կանխատեսումները

Կապիտալավորման ծավալով Ֆրանսիայի երրորդ խոշոր բանկը համարվող Credit Agricole-ը ֆինանսական 3-րդ եռամսյակի արդյունքներով ունեցել է 758 մլն եվրոյի զուտ շահույթ` նախորդ տարվա նույն հատվածում արձանագրված 728 մլն եվրոյի համեմատ: Նկատենք, որ փորձագետներն ակնկալում էին 743 մլն եվրոյի շահույթ: Այսպիսով, բանկի զուտ շահույթն աճել է 4,1%-ով` ներդրումային գործունեությունից ստացված եկամուտների աճի ֆոնին:

Եկամուտների  ծավալը հաշվետու եռամսյակում ավելացել է մինչև 4 մլրդ եվրո, օպերացիոն ծախսերը մնացել են 2,76 մլրդ եվրո մակարդակում:

Բանկի հիմնական կապիտալի բավարարության մակարդակը սեպտեմբերի վերջի դրությամբ կազմել է 12,9%` հունիսյան 9,4% ցուցանիշի համեմատ:

Share