Բաժին. Ֆինանսական

Siemens-ի տարեկան շահույթն արձանագրել է 25% աճ

Գերմանական Siemens կոնցեռնի զուտ շահույթը, 2014 ֆինանսական տարվա արդյունքներով (ընկերության համար ֆինանսական տարին ավարտվել է սեպտեմբերի 30-ին), կազմել է 5,5 մլրդ եվրո, ինչը 25%-ով բարձր է նախորդ տարվա ցուցանիշից (4,4 մլրդ եվրո):

Ֆինանսական հաշվետվությունում նշված է, որ կոնգլոմերատի բոլոր հատվածներում շահույթի ծավալն, ընդհանուր առմամբ, ավելացել է 26%-ով և կազմել 7,3 մլրդ եվրո` նախորդ տարվա 5,8 մլրդ եվրո ցուցանիշի նկատմամբ, առավելապես` արդյունաբերության ոլորտում և ենթակառուցվածքներում նկատված բարելավումների հաշվին:

Siemens AG-ի նոր պատվերների պորտֆոլիոն կազմել է 78,4 մլրդ եվրո, իսկ շրջանառությունը` 71,9 մլրդ եվրո:

1847-ին հիմնադրված գերմանական անդրազգային կոնգլոմերատը մասնագիտացած է էլեկտրատեխնիկայի, էլեկտրոնիկայի, էներգետիկ և բժշկական սարքավորումների արտադրության բնագավառներում, ինչպես նաև արդյունաբերության, կապի և տրանսպորտի ոլորտներում մի շարք ծառայությունների իրականացմամբ:

Share