Բաժին. Ֆինանսական

Walt Disney-ի եռամսյակային շահույթն ավելացել է 8%-ով

Ամերիկյան Walt Disney կորպորացիայի զուտ շահույթը սեպտեմբերի 27-ին ավարտված ֆինանսական 4-րդ եռամսյակի արդյունքներով աճել է 8%-ով և կազմել 1,5 մլրդ դոլար` նախորդ տարվա նույն ժամանակահատվածում գրանցված 1,4 մլրդ դոլարի նկատմամբ:

Զվարճանքների և մեդիա ոլորտի խոշորագույն ընկերության շահույթն ավելացել է կինոստուդիայի գերազանց ցուցանիշների շնորհիվ: Եկամուտների ծավալն աճել է 7%-ով` մինչև 12,39 մլրդ դոլար, ինչը համընկել է վերլուծաբանների կանխատեսումներին:

Disney կինոստուդիայի օպերացիոն շահույթը նախորդ եռամսյակում ավելացել է գրեթե կրկնակի` մեկ տարի առաջվա 108 մլն դոլար ցուցանիշից հասնելով մինչև 254 մլն դոլար: Լայն սպառման ապրանքների թողարկմամբ զբաղվող ստորաբաժանումների օպերացիոն շահույթն ավելացել է 9%-ով և կազմել 379 մլն դոլար:

Share