Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ 07/11/14

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 86,163,038 դոլար 412.22 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 93,434,933 ԱՄՆ դոլար 413.29 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 21,450,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 414.48 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 6,600,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 412.66 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 6,239,065 EUR 513.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 15,651,042 EUR 517.89 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 811,400,282 ՌԴ ռուբլի 9.20 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 150,447,098 ՌԴ ռուբլի 9.43 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Հոկտեմբերի 27-ից նոյեմբերի 2-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 47.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 59.8 մլն ԱՄՆ դոլար:

Share