Բաժին. Ֆինանսական

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա. արտարժույթի շուկա և վարկային ռեսուրսներ 10/11/14

ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 10-ին, բորսայում կայացել է 600000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք` 414.75 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին կշռված փոխարժեքով: Փակման գինը կազմել է 414.75 դրամ:

Միևնույն ժամանակ, ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ Արմենիա ֆոնդային բորսայի վարկային ռեսուրսների հարթակում կայացել է 17 գործարք: Գործարքների ընդհանուր ծավալը կազմել է 26800000000 դրամ: Բացման տոկոսադրույքը կազմել է 6.00%, փակմանը` 6.00%, առավելագույնը` 6.00%, նվազագույնը` 6.00%: Տարեկան միջին կշռված տոկոսադրույքը կազմել է 6.0000%:

Share