Բաժին. Ֆինանսական

Vodafone-ի շահույթն առաջին կիսամյակում նվազել է

Բրիտանական Vodafone Group-ի շահույթը 2014 ֆինանսական տարվա առաջին կիսամյակում կրճատվել է` եկամուտների նվազման և նոր ակտիվների ձեռքբերման նպատակով կատարված ծախսերի արդյունքում:

Ընդ որում, բաժանորդների թվով աշխարհի երկրորդ խոշոր բջջային օպերատորը եվրոպական կարևորագույն շուկաներում արձանագրել է ցուցանիշների բարելավում:

Vodafone ընկերության EBITDA ցուցանիշը ընթացիկ տարվա առաջին 6 ամիսներին կրճատվել է 10%-ով և կազմել 5,9 մլրդ ֆունտ ստերլինգ (9,31 մլրդ դոլար): Ի դեպ, փորձագետների կանխատեսումները կազմել են փոքր-ինչ պակաս ցուցանիշ` 5,78 մլրդ ֆունտ ստերլինգ: Կիսամյակային եկամուտների ծավալն անկում է ապրել 3%-ով` հասնելով 20,75 մլրդ ֆունտ ստերլինգի:

Ընկերության փորձագետներն ընթացիկ տարվա համար կանխատեսում են EBITDA ցուցանիշի նվազում` մինչև 11,6-11,9 մլրդ ֆունտ ստերլինգի սահմաններում` մեկ տարի առաջվա 12,8 մլրդ ֆունտ ստերլինգի նկատմամբ:

Share