Բաժին. Ֆինանսական

Խոշորագույն բանկերը կտուգանվեն 4 մլրդ դոլարի չափով

ԱՄՆ, Մեծ Բրիտանիայի և Շվեյցարիայի կարգավորիչ մարմիններն այսօր մտադիր են հանդես գալ խոշորագույն բանկերի հետ խաղաղ համաձայնության գալու հայտարարությամբ: Հիշեցնենք, որ ավելի վաղ այդ բանկերի նկատմամբ առաջադրվել էր արժութային շուկայում (forex) խարդախություններ կատարելու մեղադրանք:

Յոթ խոշորագույն բանկերի նկատմամբ սահմանված տուգանքի ընդհանուր չափը կազմում է մոտ 4 մլրդ դոլար: Մասնավորապես, շվեյցարական UBS բանկը բրիտանական կարգավորիչին կվճարի շուրջ 300 մլն ֆունտ ստերլինգի տուգանք:

Խարդախություններ կատարած բանկերի ցուցակում ընդգրկված են նաև Barclays PLC, HSBC Holdings PLC, Royal Bank of Scotland Group PLC, Citigroup Inc., J.P. Morgan Chase & Co. և այլ խոշոր վարկային կազմակերպություններ:

Վերլուծաբանների կարծիքով` արժութային շուկայում բանկերի գործունեությունը ստուգելու նպատակով իրականացվող միջազգային զանգվածային հետաքննության արդյունքում բանկերի նկատմամբ սահմանված տուգանքի ընդհանուր չափը կարող է հասնել մի քանի տասնյակ միլիարդ դոլարների:

Share