Բաժին. Ֆինանսական

ՀՀ Կենտրոնական բանկ. փոխարժեքներ և թանկարժեք մետաղների գներ 13/11/14

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ այսօր` նոյեմբերի 13-ին, ՀՀ Կենտրոնական բանկի կողմից սահմանված փոխարժեքների համաձայն ԱՄՆ դոլարի փոխարժեքը նվազել է 0.01 դրամով և կազմել 415.32 դրամ: Եվրոյի փոխարժեքն աճել է 0.81 դրամով և կազմել 517.61 դրամ: Ռուսական ռուբլու փոխարժեքը չի փոխվել և կրկին կազմել է 8.95 դրամ: Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 7.33 դրամով և կազմել 654.50 դրամ:

Միևնույն ժամանակ, թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետևյալ գները.

Ոսկու գինն աճել է 106.45 դրամով և կազմել 15549.39 դրամ: Արծաթի գինն աճել է 0.66 դրամով և կազմել 208.57 դրամ: Պլատինի գինն աճել է 119.79 դրամով և կազմել 16076.83 դրամ: 

Share