Բաժին. Ֆինանսական

Կայացել է ԿԲ խորհրդի նիստը

ՀՀ կենտրոնական բանկից «Բիզնես 24»ժին տեղեկացնում են, որ բանկի խորհուրդը նոյեմբերի 13-ի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, վերաձևակերպել է «Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ի բանկային գործունեության թիվ 83 լիցենզիան («Արդշինինվեստբանկ» ՓԲԸ-ն վերանվանվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի):

Խորհուրդն ուժը կորցրած է ճանաչել «ԻՄԵՔՍ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ի փոխանակման կետի, «ՂՌԵՐ» ՍՊԸ-ի արտարժույթի առուվաճառքի, «Ռ.Ռ.Հ. ԵՂԲԱՅՐՆԵՐ» ՍՊԸ-ի գրավատան կազմակերպման լիցենզիաները:

Ուժը կորցրած է ճանաչվել «Գարանտ Ինշուրանս» ապահովագրական ՓԲԸ «Ոչ կյանքի ապահովագրության իրականացման» ԱՊՈ թիվ 0003 (0028) լիցենզիան՝ հետևյալ դասերով.

– Դժբախտ պատահարներից ապահովագրություն (ներառյալ` արդյունաբերական վնաս եւ մասնագիտական գործունեության ընթացքում ձեռք բերված հիվանդություններից)

– առողջության ապահովագրություն

– ցամաքային տրանսպորտի ապահովագրություն (բացառությամբ երկաթուղային)

– հրդեհից եւ բնական աղետներից ապահովագրություն

– գույքին հասցված այլ վնասներից ապահովագրություն

– ցամաքային ավտոտրանսպորտային միջոցների (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն

– աջակցության ապահովագրություն

– փոխադրվող գույքի (բեռների) ապահովագրություն

– ընդհանուր պատասխանատվության ապահովագրություն

– օդանավերի ապահովագրություն

– օդանավերի (նաեւ` բեռնափոխադրող) օգտագործումից բխող պատասխանատվության ապահովագրություն:

Share