Բաժին. Ֆինանսական

Airbus-ի շահույթը 3-րդ եռամսյակում աճել է 16%-ով

Airbus Group եվրոպական ավիատիեզերաշինական խոշորագույն կորպորացիայի եռամսյակային ճշտված շահույթը նախքան տոկոսներն ու հարկերը ավելացել է 16%-ով`  հասնելով մինչև 821 մլն եվրոյի` նախորդ տարվա նույն հատվածում նկատված 706 մլն եվրոյի նկատմամբ: Bloomberg-ի կողմից հարցված վերլուծաբանները այդ ցուցանիշը կանխատեսում էին միջինը 662 մլն եվրոյի մակարդակում:

Ինչպես նշված է ընկերության հաղորդագրությունում` շահույթն ավելացել է հատկապես թանկարժեք ինքնաթիռների (A 380) նկատմամբ աճող պահանջարկի հաշվին:

Հաշվետու հատվածում եկամուտների ծավալը չի փոխվել`գրանցելով 180 մլն եվրո` մեկ տարի առաջվա 686 մլն եվրո կազմող կորուստների նկատմամբ:

Մեկ եռամսյակի ընթացքում Airbus-ը հաճախորդներին մատակարարել է 140 ինքնաթիռ (նախորդ տարում` 150 ինքնաթիռ): Airbus-ի ճշտված շահույթը այս տարվա 9 ամիսներին ավելացել է 12%-ով (2,6 մլրդ եվրո), իսկ եկամուտները` 4%-ով:

Share