Բաժին. Ֆինանսական

Ադրբեջանն իր պարտքի 30%-ը կմարի 20 տարի հետո

Ընթացիկ տարվա հոկտեմբերի 1-ի դրությամբ` Ադրբեջանի արտաքին պարտքի ծավալը կազմել է 5 005,1 մլն մանաթ, ինչը հավասար է երկրի ՀՆԱ-ի 8,5 տոկոսին: Երկրի ֆինանսների նախարարության տարածած հաղորդագրությունում ասվում է, որ տարեսկզբից առայսօր արտաքին պարտքի մակարդակն ավելացել է 5,3 տոկոսային կետով:

Ադրբեջանի արտաքին փոխառությունների 7,4 տոկոսի մարման ժամկետը կազմում է մինչև 10 տարի, 61,3 տոկոսինը` 10-20 տարի, իսկ 31,3 տոկոսինը` 20 տարուց ավելի:

Հոկտեմբերի 1-ի դրությամբ` երկրի արտարժութային վարկերի 10,4 տոկոսը արտահայտված է SDR-ով (ԱՄՀ-ից ստացվող փոխառությունների հատուկ իրավունք), 63,7 տոկոսը` ԱՄՆ դոլարով, 24,3 տոկոսը` եվրոյով, 2,3 տոկոսը` ճապոնական իենով, 0,8 տոկոսը` իսլամական դինարով, 0,5 տոկոսը` սաուդյան ռիալով, 0,5 տոկոսը` ԱՄԷ-ի դիրհամով և 0,2 տոկոսը` քուվեյթյան դինարով:

«Համաշխարհային բանկի, Փոխգործակցության ճապոնական միջազգային գործակալության, Ասիական զարգացման բանկի, Իսլամական զարգացման բանկի և միջազգային այլ ֆինանսական կազմակերպությունների կողմից հատկացված փոխառությունների մեծ մասն ուղղվել է երկրի տնտեսական բարեփոխումների ծրագրի աջակցմանը, ենթակառուցվածքի վերականգնմանն ու վերակառուցմանը»,- ասված է հաղորդագրությունում:

Share