Բաժին. Ֆինանսական

Կայացել է ԿԲ խորհրդի արտագնա նիստ Դիլիջանում

Կենտրոնական բանկի Դիլիջանի ուսումնա-հետազոտական կենտրոնում նոյեմբերի 18-ին կայացած արտագնա խորհրդի նիստում, որը վարել է ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, հաստատել է «Բաց կամ միջազգային ներդրումային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման հիմքերը» կանոնակարգ 10/26-ը և «Կենսաթոշակային ֆոնդի կառավարչի կողմից փայերի (բաժնետոմսերի) հետգնման (մարման) կասեցման և թողարկման կասեցման հիմքերը» կանոնակարգ 10/27-ը, ինչպես նաև գրանցել «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո» իրավաբանական անձանց միության կանոնները:

Լրացումներ և փոփոխություններ են կատարվել «Բանկերի, վարկային կազմակերպությունների, ապահովագրական ընկերությունների, ապահովագրական բրոքերների, ներդրումային ընկերությունների, ներդրումային ֆոնդերի կառավարիչների, կենտրոնական դեպոզիտարիայի և դրամական փոխանցումներ իրականացնող վճարահաշվարկային կազմակերպությունների կողմից տեղեկությունների հրապարակումը» կանոնակարգ 8/03-ում և «Բանկի և ավանդատուի, կրեդիտավորողի և սպառողի հաղորդակցման կարգը, պայմանները, ձևերը և նվազագույն պահանջները» կանոնակարգ 8/05-ում:

ԿԲ խորհուրդը «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին և «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ-ին «ԲԵՍՏ» արտասահմանյան վճարահաշվարկային համակարգում մասնակցության թույլտվություններ է տրամադրել:

Վերաձևակերպվել են «ՈՍԿԵ ՇՂԹԱ» ՍՊԸ-ի, «ԱԻԴԱ-ԿԱՐԻՆ» ՍՊԸ-ի գրավատնային գործունեության իրականացման լիցենզիաները, ինչպես նաև «Մալաթիա Ունիվերսալ Վարկային Կազմակերպություն» ՍՊԸ-ի թիվ 15 լիցենզիան: «ԱՐՓԻՆԵ ԹԱԳՈՒՀԻ» ՍՊԸ-ին և «ՓՐԻԹԻ ՈՒԵՅ» ՍՊԸ-ի թիվ 1 մասնաճյուղին տրամադրվել են արտարժույթի առուվաճառքի լիցենզիաներ:

Share