Բաժին. Ֆինանսական

Ռուսաստանը կրճատել է ներդրումները ԱՄՆ արժեթղթերում

Ռուսաստանը կրճատել է ֆինանսական ազատ միջոցների ներդրումը ամերիկյան կառավարության արժեթղթերում: ԱՄՆ ֆինանսների նախարարության տվյալներով` սեպտեմբերին այս ցուցանիշը կրճատվել  է 0,4 մլրդ դոլարով` մինչև 117,7 մլրդ դոլար:

Ամերիկյան արժեթղթեր տնօրինողների ցուցակում Ռուսաստանը նախկինի պես զբաղեցնում է 12-րդ տեղը: Առաջին տեղում Չինաստանն է` 1,26 տրլն դոլար ցուցանիշով (թեև օգոստոսին այդ ցուցանիշը կազմել է 1,27 տրլն դոլար): Երկրորդ հորիզոնականում գտնվող Ճապոնիան նույնպես կրճատել է իր միջոցները` մինչև 1,23 տրլն դոլար: Թոփ տասնյակում տեղ են գտել նաև Բելգիան, Կարիբյան ավազանի օֆշորային պետությունների խումբը, ՕՊԵԿ-ի երկրները, Բրազիլիան, Շվեյցարիան, Թայվանը, Մեծ Բրիտանիան և Հոնկոնգը:

Ընդհանուր առմամբ, սեպտեմբերին բոլոր այս երկրներն էլ կրճատել են իրենց ներդումները ամերիկյան գանձապետական արժեթղթերում: Եթե նախկինում դրանց համախառն ծավալը կազմում էր 6,06 տրլն դոլար, ապա օգոստոսին արձանագրվել է 6,07 տրիլիոն:

Share