Բաժին. Ֆինանսական

Բանկերի վարկային պորտֆելի 8%-ը կազմում են հիփոթեքային վարկերը

Ընթացիկ տարվա սեպտեմբեր ամսվա վերջի դրությամբ հայաստանյան առևտրային բանկերում հիփոթեքային վարկերի ծավալը կազմել է 154,62 մլրդ ՀՀ դրամ: Այս մասին վկայում են ՀՀ կենտրոնական բանկի հրապարակած տվյալները:

Բանկերի վարկերի համախառն ծավալում հիփոթեքային վարկերի տեսակարար կշիռը կազմել է մոտ 8%:

Նշենք, որ հայաստանյան բանկերը անշարժ գույքի ձեռքբերման, անշարժ գույքի վերանորոգման և անշարժ գույքի կառուցապատման համար հիփոթեքային վարկերը տրամադրում են ինչպես ՀՀ դրամով, այնպես էլ արտարժույթով:

Բանկերի հիփոթեքային պորտֆելում գերակշռել են անշարժ գույքի ձեռքբերման վարկերը:

Share