Բաժին. Ֆինանսական

ՌԴ բաժնետոմսերում ներդրումներ կատարող հիմնադրամների դրամական միջոցների համախառն արտահոսքը մեկ շաբաթվա ընթացքում կազմել է 177,3 մլն դոլար

Emerging Portfolio Fund Research (EPFR) ընկերության տվյալներով` նոյեմբերի 13-19-ը ընկած ժամանակահատվածում ռուսաստանյան բաժնետոմսերում ներդրումներ կատարող հիմնադրամների դրամական միջոցների համախառն արտահոսքը կազմել է 177,3 մլն դոլար` մեկ շաբաթ առաջ նկատված 14,3 մլն դոլարի նկատմամբ:  

Sberbank Investment Research հետազոտական կազմակերպության տվյալներով` նույն ժամանակահատվածում պասիվ հիմնադրամները կրկին ցուցադրել են դրական դինամիկա` մինչև 40,7  մլն դոլար: Մինչդեռ, ակտիվ հիմնադրամները արձանագրել են միջոցների մինչև 218,0 մլն դոլար կրճատում: Ռուսաստանյան շուկայում մասնագիտացած հիմնադրամներն արձանագրել են ներդրումների` 135,6 մլն դոլարի չափով արտահոսք: 

Ընդհանուր առմամբ, Ռուսաստանում ներդրումներ կատարող հիմնադրամների զուտ արտահոսքի ծավալը վերջին 12 ամիսներին կազմել է 2,5 մլրդ դոլար:

Վերլուծաբանների հաշվարկներով` նոյեմբերի 13-19-ը ընկած հատվածում զարգացող երկրների շուկաներ կողմնորոշում ունեցող հիմնադրամները, ընդհանուր առմամբ, կորցրել են 131,9 մլն դոլար:

Share