Բաժին. Ֆինանսական

Alibaba-ն տեղաբաշխել է 8 մլրդ դոլարի պարտատոմս

Չինական համացանցային հսկա Alibaba Group Holding Ltd. ընկերությունը պարտատոմսերի առաջնային տեղաբաշխման շրջանակներում հաջողացրել է ներգրավել8 մլրդ դոլար, տեղեկանում ենք The Wall Street Journal-ից:

Կորպորատիվ բաժնետոմսերի այս գործարքը խոշորագույնն է 2014-ի ընթացքում: Ստացված միջոցները ընկերությունը մտադիր է ուղղել վարկերի վերաֆինանսավորմանը:

Պարտատոմսերի տեղաբաշխման կազմակերպիչներն են Morgan Stanley-ն, Citigroup-ը, Deutsche Bank-ը և JP Morgan Chase & Co.-ն:

Նկատենք, որ դոլարային արտահայտությամբ պարտատոմսերի տեղաբաշխման ծավալով, Alibaba-ն գերազանցել է Bank of China-ին` ասիական ընկերությունների թվում սահմանելով նոր ռեկորդ: Ի դեպ, Bank of China-ն նախորդ ամսին վաճառել է 6,5 մլրդ դոլարի պարտատոմս:

Share