Բաժին. Ֆինանսական

Կենտրոնական բանկ. շաբաթական ամփոփ տվյալներ 21/11/14

Նոյեմբերի 17-ից 21-ն նկած ժամանակահատվածում իրականացված գործարքներն են.

USD` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 82,599,385 դոլար 415.94դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 109,368,756 ԱՄՆ դոլար 417.39 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

«ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 11,750,000 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 416.08 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել :

EUR` Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 8,800,892 EUR 519.26 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 14,955,642 EUR 523.31 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB`Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 774,521,480  ՌԴ ռուբլի 8.81 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ  վաճառվել 184,379,784 ՌԴ ռուբլի 9.00 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով:

Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

Նոյեմբերի 10-16-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 33.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 51.8 մլն ԱՄՆ դոլար:

Share