Բաժին. Ֆինանսական

ԱՄՆ-ում աճել է ավտովարկերի ծավալը

Ֆինանսական երրորդ եռամսյակում զգալի ավելացել է ամերիկացիներին տրամադրվող ավտովարկերի ծավալը, հայտնում է MarketWatch-ը` հղում անելով Transunion վարկային տեղեկատվության գործակալությանը:

Միևնույն ժամանակ, հուլիս-սեպտեմբերին ավտովարկերի ժամկետանց վճարումների ծավալը ԱՄՆ-ում ավելացել է միանգամից 13%-ով, և միայն երկու նահանգներում է այդ ցուցանիշը տարեկան արտահայտությամբ բարելավվել: Ավտովարկի միջին արժեքը ԱՄՆ բոլոր նահանգներում բարձրացել է` կազմելով 17,35 հազար դոլար (մեկ տարի առաջ այդ ցուցանիշը եղել է 16,69 հազար դոլար):

«Նախորդ տարվա ընթացքում ավտովարկերի ծավալը ԱՄՆ-ում գերազանցել է 5 մլն դոլարը, այնպես որ ժամկետանց վարկերի մասնաբաժնի աճը անսպասելի  չէր»,- ասել է Transunion ընկերության փոխնախագահ Փիթեր Թարեքը: «Առայժմ ցուցանիշը կլինի 1%-ի մոտ, իսկ ամերիկյան ընկերությունները հազիվ թե փոխեն ավտովարկավորում տրամադրելու իրենց մոտեցումները»:

Share