Բաժին. Ֆինանսական

Գանան Eni-ի հետ 6 մլն դոլարի գործարք է կնքել

Գանան իտալական Eni նավթագազային ընկերության հետ ստորագրել է 6 մլն դոլարի պայմանագիր: Գործարքը, որը ենթադրում է աֆրիկյան նավթի ու գազի ոլորտներում ներդրումների գրավում, կոչված է նպաստել Արևմտյան Աֆրիկայի էներգետիկական հատվածի զարգացմանը:

Գանան, որը նավթի արդյունաբերական արդյունահանումն սկսել է 2010-ին, արդեն բախվել է արտասահմանյան ներդրումներ գրավելու խնդրին: 25 մլն բնակչությամբ այս երկիրը օրական արդյունահանում է 100 հազար բարել նավթ, ինչը զգալիորեն զիջում է հարևան Նիգերիայի արդյունքներին, որտեղ նավթի օրական արդյունահանման ծավալը կազմում է 2 մլն բարել: Այդուամենայնիվ, մասնագետների գնահատականով, «սև ոսկու» արդյունահանումից Գանան զգալի եկամուտներ է ստանում:

Share